2182 դիտում
22:14 08-07-2024
«Պարոն Օսիպյանը ոնց դավաճանեց համակարգին, նենց էլ դավաճանեց այն մարդուն, որն իրեն ոստիկանապետ նշանակեց և գեներալի կոչում տվեց»․ Վլադիմիր Գասպարյան․ aravot.am
«Երբ ես խոսում եմ, ես ձեռք եմ բերում լիքը թշնամիներ, երբ ես լռում եմ, կրում եմ հաղթանակներ։ Այսօր հաղթանակ եմ ես կրում, թողեք ես պարտություն չկրեմ»,-ՀՀ Հակակոռուպցիոն դատարանում ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործով վերջնական դատական նիստի ավարտից հետո լրագրողների հիշեցմանը՝ Դուք կոռուպցիոն հանցագործությունների մեջ եք մեղադրվում, ի՞նչ կասեք, այսպես արձագանքեց ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, գրում է aravot.am-ը։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ կարծում եք մինչև հիմա թշնամիներ ձեռք չեք բերե՞լ, նա պատասխանեց․ «Չէ, եթե թշնամիներ ունենայի, այսպիսի մեղադրանքներ չէին լինի»։ Մյուս հարցին՝ համակարգից մարդիկ եղե՞լ են, որ Ձեր դեմ ցուցմունք են տվել, Վլադիմիր Գասպարյանը պատասխանեց՝ ո՞նց կարող է չլինեն։
Օրինակ՝ լրագրողները հիշեցրինք՝ Վալերի Օսիպյանը բնակարան ստացել է, բայց ՀՔԾ-ին ներկայացրել է տվյալներ առանց իր անունը նշելու, Վլադիմիր Գասպարյանն ասաց․ «Շատ լավ անուն տվեցիք․ պարոն Օսիպյանը ոնց դավաճանեց համակարգին, նենց էլ դավաճանեց այն մարդուն, որն իրեն ոստիկանապետ նշանակեց և գեներալի կոչում տվեց։ Հիմա էլ փորձում է ընդդիմություն խաղալ։ Մարդկանց տեսակն է այդպես»։
Համակարգին ե՞րբ է դավաճանել, Վլադիմիր Գասպարյանն ասաց՝ սկսած Սասնա ծռերից։ Այն դիտարկմանը՝ գերի էր ընկել, ո՞նց էր դավաճանել, Վլադիմիր Գասպարյանն արձագանքեց․ «Վախկոտությունը գերիության հետ կապ չունի»։ Իսկ թե ինչ է ակնկալում դատարանից՝ Վլադիմիր Գասպարյանն ասաց՝ «մանկական բաներ չունեմ․ երազում եմ, մտածում եմ։ Ինչ որ պետք էր խոսվեց, ասվեց, մնացածը Տիրոջ ու դատավորի ձեռքն է։ Ես ապավինում եմ տիրոջը։ Ես չեմ համակերպվի իմ մեղավորության հետ, ես մեղավոր չեմ»։
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում

Նմանատիպ նյութեր
44536 դիտում
21:12 02-08-2018
ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը ՀՔԾ պետի նախկին տեղակալին նշանակեց Ոստիկանության կրթահամալիրի պետ
Այս բաժնից
4870 դիտում
17:11 01-01-2025
Ձյուն չի լինելու․ օրերը տաքանալու են