211652_close_icon
views-count115413 դիտում article-date 21:21 30-01-2017

Ինչպես է կասկածելի մանկական կաթի փոշին, որով երեխա է թունավորվել, հայտնվել Հայաստանում, իսկ նրա վրա առկա է ադրբեջանական ֆեյսբուքյան էջի հասցե. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունվարի 30-ին, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ին էին դիմել ընթերցողներից և ներկայացրել Nutrilon ապրանքանիշի՝ մինչև 6 ամսական երեխաների համար նախատեսված կաթի փոշի: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի հետ զրույցում գնողները, ովքեր խնդրեցին, որպեսզի չհրապարկվի իրենց անունները, ասում էին, որ կաթի փոշին գնել են Վաղարշապատ քաղաքի խանութներից մեկից, առանց ինչ-որ կասկածանքներ ունենալու մի քանի անգամ կերակրել են երեխային այդ փոշով, ինչից հետո երեխան սրտխառնոց է ունեցել և ամեն անգամ փսխել է: Երեխային տեղափոխել են հիվանդանոց և ստուգումներից հետո հայտնել են, որ նրա սրտխառնոցների պատճառը ամենևին էլ կաթի փոշուց չէ: Հավելեցին, որ այդպիսի պատասխանը սպասում էին, քանի որ հենց բժիշկներն են խորհուրդ տվել, որ երեխային կերակրեն միայն այդ փոշիով: Մեր զրուցակիցների ներկայացրած կաթի փոշու տուփից պարզ է դառնում, որ այն արտադրված է 2015 թվականի դեկտեմբերի 9-ին և պիտանի է միչև 2017 թվականի հունիսի 6-ը, այսինքն՝ մոտ 5 ամիս է մնացել պիտանելիության ժամկետի ավարտին, սակայն գրեթե բոլոր դեղատներում վաճառվում է միայն նույն խմբաքանակի կերը, ինչի մեջ համոզվեցինք տարբեր դեղատներ այցելելուց հետո: Մեր տեղեկություններով՝ նշված կաթի փոշին Հայաստան է ներկրում «ՍԼԱՎ ԳՐՈՒՊ» ընկերությունը, որը պատկանում է Ազգային ժողովի պատգամավոր, գործարար Արկադի Համբարձումյանին: Ի դեպ, երբ պոկում ենք ներկրող ընկերության պիտակը, նոր հասկանում ենք, որ այն արտադրված է Ադրբեջանում: [b] ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գործարար Արկադի Համբարձումյանն է [/b] [img]http://shamshyan.com/ups/images/0810191001485797861126788.jpg[/img] Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր