3202 դիտում
19:52 30-01-2017
Հայոց բանակի 25-ամյակի առթիվ արտասահմանում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների մասնակցությամբ տեղի են ունեցել մի շարք միջոցառումներ
Հունվարի 27-ին Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպանության և Աբու Դաբիի Ազգային վարչության կազմակերպմամբ Սուրբ Նահատակաց եկեղեցում ԱՄԷ-ում և Կատարում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Մեսրոպ ծայրագույն վարդապետ Սարգսյանի նախագահությամբ մատուցվեց Սուրբ և անմահ պատարագ՝ նվիրված Հայոց ազգային բանակի կազմավորման 25-ամյակին, որին ներկա էին ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանը, դիվանագետներ, ազգային մարմինների ներկայացուցիչներ, հայ համայնքի անդամներ:
Հայոց բանակի հերոսաբար ընկած հերոսների հիշատակի հոգեհանգստյան արարողությունից հետո ծաղիկներ տեղադրվեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար հուշարձանի առջև:
Հունվարի 28-ին Թեհրանի «Արարատ» մարզամշակութային համալիրում տեղի ունեցավ հանդիսավոր արարողություն, որին մասնակցեցին Իրանի Իսլամական Հանրապետության պետական մարմինների ներկայացուցիչներ, բանակի և զինված ուժերի բարձրաստիճան սպաներ և պաշտոնյաներ, օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ Արք. Սարգսյանը, Իրանի հայ կաթողիկե եկեղեցու առաջնորդ Տ. Նշան Արք. Գարաքեհեյանը, համայնքային իշխանությունների և մշակութային միությունների ներկայացուցիչներ:
Միջոցառմանը ելույթներով հանդես եկան ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը և դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Սևադա Շաբանյանը:
Հունվարի 29-ին Բաթումիում կայացան Հայոց բանակի կազմավորման 25-ամյակին նվիրված միջոցառումներ, որի շրջանակներում Սուրբ Փրկիչ եկեղեցու բակում տեղակայված խաչքարի մոտ, կիրակնօրյա պատարագից հետո, ՀԱԵ Վիրահայոց թեմի Աջարիայի, Գուրիայի և Իմերեթիայի հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանի մատուցմամբ կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ նվիրված Հայոց բանակի կազմավորման, Արցախյան ազատագրական պայքարի տարիներին և հայոց սահմանների պաշտպանության ժամանակ զոհված հայորդիների հիշատակին, որին հաջորդեց ծաղկեդրման արարողություն խաչքարի մոտ՝ ՀՀ գլխավոր հյուպատոսության, հայկական համայնքային կառույցների և անհատների կողմից:
Արարողությանը Հայոց 25-ամյա բանակի սպաների և զինվորների քաջագործությունների մասին ելույթներով հանդես եկան Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանը, Տեր Արարատ քահանա Գումբալյանը և ՀՕՄ Բաթումիի խմբի համակարգող Էթերի Հակոբյանը:
Այնուհետև, Հայ եկեղեցուն առընթեր Ալեքսանդր Մանթաշյանի անվան կրթամշակութային կենտրոնի սրահում կայացավ ընդունելություն, որի ընթացքում տեղի ունեցան Հայոց բանակի մասին պատմող վավերագրական նոր ֆիլմի ցուցադրություն և համերգ, որտեղ հայրենասիրական երգերի կատարմամբ հանդես եկան համայնքային երգչախումբը, կրթամշակութային կենտրոնի նախակրթարանի և կիրակնօրյա դպրոցի սաները:
Նմանատիպ նյութեր
4085 դիտում
21:40 31-01-2017
Հայոց բանակի կազմավորման 25-ամյակի առթիվ Թբիլիսիում անցկացվեցին միջոցառումներ
1631 դիտում
14:37 28-01-2015
Հայոց բանակի օրվա առթիվ ՀՀ սփյուռքի նախարարությունը կազմակերպել էր մի շարք միջոցառումներ. ֆոտոշարք
1332 դիտում
18:35 13-07-2021
ՀՀ ԱԳՆ են հրավիրվել Հայաստանում հավատարմագրված մի շարք դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ
Այս բաժնից
979 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1027 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
733 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան