Էրդողանը միջնորդել է Սիրիայի դեմ ԱՄՆ պատժամիջոցների չեղարկման հարցում
Սիրիայի նախագահ Ահմեդ Ալ-Շարան «Al Jazeera» հեռուստաալիքին տված հարցազրույցում անդրադարձել է Սիրիայի դեմ սահմանված պատժամիջոցների չեղարկման գործընթացին և ընդգծել Թուրքիայի ու նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դերը:
Շարան հայտնել է, որ 2025-ին Թուրքիան և Սաուդյան Արաբիան միջնորդական նախաձեռնությամբ են հանդես եկել, իսկ Էրդողանն անձամբ է ջանքեր գործադրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին համոզելու համար:
«Նախագահ Էրդողանը միջնորդեց ԱՄՆ-ին և նախագահ Թրամփին Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում: Այդ ժամանակ Սիրիային սահմանափակող «Սեզարի օրենքն» էր գործում։ Այդ պատժամիջոցները սահմանվել էին նախկին ռեժիմի հանցագործությունների պատճառով, և տրամաբանական չէր, որ տապալված ռեժիմից ազատագրված սիրիացի ժողովուրդը շարունակեր կրել դրանց հետևանքները»,- նշել է Սիրիայի նախագահը:
Շարայի խոսքով՝ արդյունքում նախագահ Թրամփը համոզվեց և չեղարկեց «Սեզարի օրենքով» նախատեսված պատժամիջոցները:
Աղբյուր՝ Ermenihaber