Անգլիա. Հենրիխ Մխիթարյանի փայլուն խաղն ու «Արսենալի» ջախջախիչ հաղթանակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Անգլիայի առաջնության 28-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» սեփական հարկի տակ 5:1 հաշվով ջախջախեց «Բորնմութին»:
Լոնդոնցիների հաղթանակի գլխավոր հերոս կարելի է համարել Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանին, որը դարձավ գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:
Արդեն 4:1 հաշվի ժամանակ Մխիթարյանը 64-րդ րոպեին փոխարինվեց:
Այս հաղթանակից հետո «Արսենալը» վաստակեց 56 միավոր և շարունակում է ընթանալ 4-րդ տեղում:
Տուրի մյուս հանդիպումներում առաջատարները խաղացին հետևյալ կերպ.
«Մանչեսթեր Սիթի»-«Վեսթ Հեմ»՝ 1:0
«Չելսի»-«Տոտենհեմ»՝ 1:0
«Քրիսթալ Փելաս»-«Մանչեսթեր Յունայթեդ»՝ 1:3
«Լիվերպուլ»-«Ուոթֆորդ»՝ 5:0