«Փաստ» օրաթերթի խմբագրական խորհրդի նախագահի պաշտոնից հրաժարական տված Վարուժան Բաբաջանյանը խոստանում է, Տավուշի մարզում թեժացնելու է քաղաքական պայքարը
Տավուշի մարզում թեժ ընտրություններ են սպասվում: Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին իր թեկնածությունն է առաջադրելու նաեւ լրագրող, հրապարակախոս Վարուժան Բաբաջանյանը:
Բաբաջանյանն արդեն հրաժարական է տվել «Փաստ» օրաթերթի խմբագրական խորհրդի նախագահի պաշտոնից, առաջիկա օրերին էլ հրաժարական է տալու նաեւ իր ղեկավարած լրատվական կայքերի խորհրդի նախագահի պաշտոնից:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի