211652_close_icon
views-count7456 դիտում article-date 22:54 22-12-2016

Ժոզե Մոուրինյո. «Չելսիին» հասնելը դժվար կլինի

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն գնահատել է ԱՊԼ-ի առաջատարին` «Չելսիին» հասնելու հնարավորությունները: «Պետք է անկեղծ լինենք. դա շատ բարդ խնդիր է: Հարցը ոչ միայն միավորների տարբերության մեջ է, այլ նաև` «Չելսիի» խաղային փիլիսոփայության: Նրանք մի գոլ են խփում և անընդհատ պաշտպանվելով` հաղթում: Նրանք շատ լավ են պաշտպանվում: Հաշվի մեջ առջևում լինելով, նրանք վերջին 20 րոպեում նոր պաշտպաններ են խաղադաշտ թողնում: «Չելսիում» առանձապես չեն հետաքրքրվում, թե իրենց մասին ինչ են խոսում, ինչ են մտածում: Նրանք պարզապես ցանկանում են հաղլ: Այդ իսկ պատճառով չեմ պատկերացնում, որ նրանք շատ միավորներ կորցնեն», ասել է Մոուրինյոն:

Նմանատիպ նյութեր