Ադրբեջանի տարածքում ցանկացած թիրախ կարող ենք խոցել 15 մետր ճշգրտությամբ. Մովսես Հակոբյան
Կարծում եմ՝ ապրիլյան գործողությունները ևս մեկ քննություն էին, որտեղ Զինված ուժերն իրենց առաքելությունը կատարեցին պատշաճ կերպով ևս մեկ անգամ ապացուցեցելով, որ ի վիճակ են, կարող են ապահովել ժողովրդի անվտանգությունը: Այս մասին այսօր ասաց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը լրագրողների հետ զրույցում, շնորհավորելով բանակի կազմավորման 25 ամյակը:
Մովսես Հակոբյանը նշեց, որ Հայաստանը չի հայտարարել, որ պատրաստվում է պատերազմի: «Մենք ունենք այն հնարավորությունը, որ Ադրբեջանի տարածքում կարող ենք խոցել 15 մետր ճշգրտությամբ»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է պատերազմի հավանականությանը, ապա ԳՇ պետն ասաց. «Մեր գործողություններն ուղղված են դրան՝ պատերազմին պատրաստվելուն, այդպիսով՝ կանխելով պատերազմի վերսկսումը»: