211652_close_icon
views-count11802 դիտում article-date 15:47 28-01-2017

Եթե ես իմ մեղքի չափը ունեմ Մարտի 1-ի համար, ես պատասխան եմ տալիս. Սեյրան Օհանյան

Այսօր՝ հունվարի 28-ին ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով քննադատություններին, որ ինքը նույնպես 2008 թվականի մարտի 1-ի դեպքերին դերակատարություն է ունեցել, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց. «Որևէ մեկը դե՞մ է, որ գործող համակարգը, որ պետք է զբաղվի իրավական խնդիրներով, ուսումնասիրի մարտի 1-ըն ու մինչև վերջ բացահայտի, թե ովքեր և ինչ դերակատարություն են այնտեղ ունեցել և մեղքի ինչ չափ ունեն։ Այո, ես եղել եմ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, մարտի 2-ին ընթերցել եմ ՀՀ նախագահի հրամանագիրը արտակարգ դրության վերաբերյալ: Մարտի 1-ին զինված ուժերը ոչ մի դերակատարություն չեն ունեցել, մարտի 2-ից նրանք անցել են ՀՀ մայրաքաղաքի կարրոր օբյեկտների, որոնք ապահովում են մեր կենսուանկությունը, պաշտպանությանը: Ես խնդրել եմ մեր ժողովրդին պահպանել հանդուրժողականություն: Եթե ես իմ մեղքի չափը ունեմ, ես պատասխան եմ տալիս»: Մեկ այլ հարցին, թե մարտի 1-ի դեպքերի համար այն ժամանակվա իշխանությունները մեղքի բաժին ունեի՞ն, թե՞ ոչ, Ս. Օհանյանը պատասխանեց. «Թող իրավապահ մարմինները պատասխանեն»: Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ի երեկոյան խաղաղ ցուցարարների նկատմամբ իշխանություններն ու բռնություն լկիրառեցին, ինչի հետևանքով զոհվեց 10 մարդ՝ 8 ցուցարար և ոստիկանության 2 ծառայող:

Նմանատիպ նյութեր