1378 դիտում
20:40 27-01-2017
Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպել է Լիբանանի մշակույթի նախարարի հետ
Հունվարի 27-ին Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպեց Լիբանանի մշակույթի նախարար Ղաթաս Խուրիի հետ:
Հանդիպմանը քննարկվեցին Հայաստանի և Լիբանանի միջև մշակույթի ոլորտում համագործակցության հեռանկարները և օրակարգային խնդիրները: Գոհունակությամբ ընդգծվեց կողմերի շարունակական արդյունավետ փոխգործակցությունը, Լիբանանի հասարակական լայն շրջանակներին հայ մշակույթի մասին իրազեկման նպատակով կազմակերպվող միջոցառումներին պարբերական բնույթ հաղորդելու կարևորությունը:
Դեսպանը նախարարին ներկայացրեց 2018թ. Հայաստանում Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները: Այնուհետև, դեսպան Մկրտչյանն անդրադարձավ մարտ ամսին Լիբանանում «Ֆրանկոֆոնիայի ամսվա» շրջանակներում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և «Համազգայինի» ու «ՀԲԸՄ» աջակցությամբ անցկացվելիք միջոցառումներին, որոնց շրջանակում նախատեսվում է կազմակերպել Երևանի կոնսերվատորիայի լիբանանցի ուսանող, ջութակահար Իհաբ Ջամալի համերգը, հայ ճարտարապետությանը նվիրված դասախոսություն-քննարկումը, լիբանանահայ երաժիշտ Պողոս Ջելալյանի ստեղծագործություններին նվիրված երեկոն:
Նախարար Խուրին ողջունեց հայկական կողմի ներդրումը «Ֆրանկոֆոնիայի ամիս» խորագրով միջոցառումներին և պատրաստակամություն հայտնեց ստանձնել դրանց հովանավորությունը:
Նմանատիպ նյութեր
1732 դիտում
21:45 01-09-2016
Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպում ունեցավ Լիբանանի արդարադատության նախարարի հետ
4550 դիտում
23:31 25-10-2016
Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպում ունեցավ Լիբանանի արտաքին գործերի նախարարի հետ
Այս բաժնից
1075 դիտում
22:39 04-02-2025
Երևանցիները՝ տրանսպորտային նոր բարեփոխումների մասին. քաղաքապետարանը տեսանյութ է հրապարակել
751 դիտում
22:08 04-02-2025
Քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցության հարցեր
1195 դիտում
21:40 04-02-2025
ՀՀ-ՌԴ հարաբերությունները մտնում են հասունության փուլ. Սերգեյ Կոպիրկին