Իրանում արտերկրյա հետախուզության հետ կապեր ունեցող ահաբեկիչների խումբ է ոչնչացվել
Իրանի հատուկ ջոկատայինները երկրի հարավ-արևելքում՝ Պակիստանի Սիստան և Բելուջիստան գավառների հետ սահմանակից Կասր-է-Կանդ-Շախր շրջանում ոչնչացրել են մի խումբ ահաբեկիչների:
Այս մասին հայտնում է Fars գործակալությունը` հավելելով, որ գործողությունն իրականացրել են Ալ-Կուդս հատուկ նշանակության էլիտար ջոկատի մարտիկները:
Վերջիններիս հաջողվել է արտերկրյա հետախուզության հետ կապեր ունեցող մի խումբ ահաբեկիչների զինաթափել և ոչնչացնել: