Ֆրանսիայի սահմանադրական խորհուրդը Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը հակասահմանադրական է որակել
Ֆրանսիայի սահմանադրական խորհուրդը պաշտոնական տեսակետ է հայտնել Ֆրանսիայի Ազգային ժողովի դեկտեմբերի 22-ին ընդունված «Հավասարություն և քաղաքացիություն» օրենքի մի շարք դրույթներ: Այս մասին հաղորդում է [url=http://www.armenews.com/article.php3?id_article=137102]«Նուվել դե՚ Արմենին»[/url]:
Սահմանադրական խորհուրդը, առաջնորդվելով Սահմանադրության 173-րդ հոդվածի 2-րդ կետով (որոշ հանցագործությունները քրեականցնելու մասին), եզրահանգել է, որ չկա որևէ անհրաժեշտություն կիրառել սահմանված դրույթները բռնություն կամ ատելություն տարածող այն հանցագործությունների դեպքում, որոնք արդեն իսկ դատապարտվել են 1881թ. հուլիսի 29-ին ընդունված մամուլի ազատության մասին օրենքով:
Խորհորդը որոշվել է, որ օրինագծում վիճարկելի որոշ դրույթներ, որոնք սահմանափակում են խոսքի ազատությունը ո′չ անհրաժեշտ են, ո′չ համապատասխան: Այդ պատճառով դրանք համարվել են հակասահմանադրական:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 22-ին Ֆրանսիայի Ազգային ժողովի ընդունած օրենքով քրեականացվում էր Հայոց ցեղասպանության ժխտումը: