4567 դիտում
15:56 14-10-2016
Կողմ՝ 156, դեմ՝ 146. Ֆրանսիայի Սենատն ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը
Ֆրանսիայի Սենատը հոկտեմբերի 14-ին կայացած քննարկման և քվեարկության արդյունքում ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Օրինագծին կողմ է քվեարկել 156, դեմ` 146 պատգամավոր: Այս մասին գրառում է կատարել Ֆրանսիայում հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի նախագահ Մուրադ Փափազյանը:
Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի՝ Ազգային ժողովի պատգամավորները, հուլիսին միաձայն կողմ են քվեարկել «Հավասարություն և քաղաքացիություն» կոչվող օրինագծի փոփոխություններին, որով պատիժ է սահմանվում մարդկության դեմ գործած բոլոր հանցագործությունները, այդ թվում` Հայոց ցեղասպանությունը ժխտելու և հերքելու համար:
Եղել են պատգամավորներ, որոնք կարծում էին, որ ընդհանուր օրենքից պետք է բեկանվի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին դրույթը, սակայն հայկական համայնքն աշխատանք տարավ և հասավ նրան, որ Սենատի քննարկմանը ներկայացվի նաև այն տարբերակը, որն ամռանն ընդունվել էր Ստորին պալատում: Այն է` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող դրույթը ներառված:
Նմանատիպ նյութեր
3607 դիտում
19:46 27-01-2017
Ֆրանսիայի սահմանադրական խորհուրդը Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը հակասահմանադրական է որակել
1608 դիտում
10:13 28-01-2014
Օլանդը Թուրքիայում կրկին ընդգծել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի կիրառման մասին
1439 դիտում
14:00 04-09-2014
Ֆրանսիացի պատգամավորը Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ է ներկայացրել խորհրդարանին
Այս բաժնից
868 դիտում
18:13 20-01-2025
Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետի դեմ հետաքննություն է սկսվել
4318 դիտում
15:31 20-01-2025
Ամիօ բանկը միացել է Arca Pay-ին
1276 դիտում
23:34 19-01-2025
Սուրբ Սոֆիայի տաճարի ստորգետնյա թունելները մաքրվելուց հետո կբացվեն այցելուների համար