3626 դիտում
18:12 27-01-2017
ԶԼՄ-ների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչն արձագանքել է Ալեքսանդր Լապշինի գործով Արման Թաթոյանի դիմումին
Մինսկում Ալեքսանդր Լապշինի ձերբակալման վերաբերյալ տվյալների հրապարակումից անմիջապես հետո ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից նախաձեռնված է ակտիվ աշխատանք մարդու իրավունքների ոլորտի միջազգային կազմակերպությունների եւ այլ գործընկերների հետ:
ԶԼՄ-ների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունիա Միյատովիչը Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված պաշտոնական նամակով ներկայացրել է իր դիրքորոշումը Լապշինի գործով:
Դ. Միյատովիչը, մասնավորապես, տեղեկացրել է, որ հետեւում է ռուսաստանցի բլոգեր եւ լրագրող Ալեքսանդր Լապշինի գործին Մինսկում նրա ձերբակալման օրից՝ 2016 թվականի դեկտեմբերի 15-ից սկսած:
Ըստ Դունիա Միյատովիչի՝ ինքն ամբողջությամբ տեղեկացված է, որ Ա.Լապշինին Ադրբեջանում սպասվում են ծանր պատիժներ, եթե նրան Բելառուսի իշխանություններն արտահանձնեն: Ուստի, բազմիցս դիմել է ԵԱՀԿ-ում Բելառուսի Հանրապետության մշտական ներկայացուցչություն, ինչպես նաեւ նամակ է ուղարկել Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ հայտնելով մտահոգություններ այն մասին, որ հանձնելու դեպքում Լապշինը կարժանանա անարդար վերաբերմունքի՝ որպես վրեժխնդրություն իր լրագրողական գործունեության եւ իր տեսակետները արտահայտելու համար, այդ թվում՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող մարդու իրավունքների կարեւոր հիմնահարցերի հետ:
Դունիա Միյատովիչը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հավաստիացրել է, որ դիմել է Բելառուսի իշխանություններին՝ հատուկ ուշադրություն դարձնելու այդ գործին այն առումով, որպեսզի Լապշինի իրավաչափ լրագրողական գործունեություն իրականացնելը չսահամանափակվի: Դունիա Միյատովիչը նաեւ վստահեցրել է, որ ուշադրությամբ հետեւելու է այս գործի հետագա զարգացումներին:
[b]
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ[/b]
Նմանատիպ նյութեր
4361 դիտում
12:24 08-02-2017
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հայտարարությունը՝ Ալեքսանդր Լապշինի գործով
22131 դիտում
19:27 13-11-2018
SHAMSHYAN.com-ը միանում է մի շարք ԶԼՄ-ների ղեկավարների և լրագրողների դիմումին՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին
Այս բաժնից
460 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
880 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
769 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը