4722 դիտում
12:57 27-01-2017
200 միլիոն դոլարի ՌԴ սպառազինության մի մասն արդեն Հայաստանում է. Վիգեն Սարգսյան
Ռուսական 200 միլիոն դոլարի վարկով մատակարարվող զինատեսակների մի մասն արդեն Հայաստանում է։ Այս մասին այսօր՝ հունվարի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Նախարարը ընդգծեց, որ վարկային պայմանագրով նախատեսված զենքերի մի մասն արդեն մատակարարվել է՝ համալրելով հայկական զինված ուժերը, իսկ մատակարարման գործընթացն ընթանում է պայմանագրով հաստատված ժամանակացույցով և հայկական կողմը հետամուտ է լինելու, որպեսզի պայմանագրով սահմանված ժամկետներում ստացվի սպառազինությունը, քանի որ դա ուղիղ կապ ունի մեր մարտունակության հետ։
Նա նաև հավելեց, որ Հայաստանը շարունակելու է երկխոսությունը ռուսական կողմի հետ այդ ծրագրի շարունակականության վերաբերյալ և սպառազինության համալրման ուղղությամբ ՌԴ-ի հետ այլ ծրագրերով տարվող աշխատանքները, ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությունը բավարար չէ հայկական զինված ուժերի պահանջները բավարարելու համար, ուստի Հայաստանը փնտրում է սպառազինությունը համալրելու հնարավորություններ թե ՌԴ-ի, թե գործընկեր այլ երկրների հետ:
Նմանատիպ նյութեր
1707 դիտում
11:17 29-11-2016
Պարտադիր չէ մտնել սպառազինության մրցավազքի մեջ. Վիգեն Սարգսյան. «Հայոց աշխարհ»
1258 դիտում
17:09 25-07-2024
ՊՆ-ն հերքում է Իրանի հետ 500 մլն դոլարի սպառազինության ձեռքբերման պայմանագիր ստորագրելու լուրը
Այս բաժնից
775 դիտում
20:21 30-01-2025
Նարեկ Մկրտչյանը զրույց է ունեցել Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրենի հետ
790 դիտում
20:09 30-01-2025
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
931 դիտում
19:56 30-01-2025
Fastex-ը մասնակցել է խաղային ոլորտի տարվա կարևորագույն միջոցառմանը՝ ICE Barcelona-ին