1611 դիտում
12:18 27-01-2017
Վրաստանի ՆԳ նախարարության ակադեմիայի պատվիրակությունը՝ ՀՀ ոստիկանության կրթահամալիրում, ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ոստիկանության կրթական հաստատությունների համագործակցությունն ամրապնդելու, ինչպես եւ համատեղ ծրագրերը պլանավորելու նպատակով՝ հունվարի 25-ին ոստիկանության կրթահամալիր էր այցելել Վրաստանի ներքին գործերի նախարարության ակադեմիայի պատվիրակությունը՝ ռեկտոր Գիվի Միկանաձեի գլխավորությամբ:
Հյուրերը հարգանքի տուրք մատուցեցին ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հուշակոթողին, ծանոթացան կրթահամալիրի կրթական ծրագրերին:
Հունվարի 26-ին պատվիրակության անդամները հանդիպում ունեցան կրթահամալիրի աշխատակազմի հետ:
Քննարկվեցին երկու երկրների իրավապահ կառույցների կրթական հաստատությունների համագործակցության, կրթական գործընթացում փորձի փոխանակման եւ մի շարք այլ հարցեր: Երկուստեք կարեւորվեց փոխգործակցության ամրապնդումը:
Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով՝ Գիվի Միկանաձեն պարգեւատրվեց «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով, իսկ պատվիրակության անդամները՝ «Ոստիկանությունում գերազանց ծառայության համար» կրծքանշաններով: Պարգեւները հանձնեց ոստիկանության կրթահամալիրի պետ Հովհաննես Վարյանը:
Հանդիպման ավարտին Հայաստանի ոստիկանության կրթահամալիրի պետը եւ Վրաստանի ներքին գործերի նախարարության ակադեմիայի պետը ստորագրեցին 2017 թվականի համատեղ միջոցառումների պլանը:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1005 դիտում
15:12 08-05-2014
ՌԴ ՆԳՆ Օմսկի ակադեմիայի պատվիրակությունը ՀՀ ոստիկանության կրթահամալիրում. տեսանյութ
Այս բաժնից
472 դիտում
18:19 28-11-2024
ԱԺ-ում հանդիպել են Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի անդամները
592 դիտում
18:07 28-11-2024
Արարատ Միրզոյանը և Էլինա Վալտոնենը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգային հարցեր