19670 դիտում
10:33 27-01-2017
ՀՀ ՊՆ N զորամասի կուրսանտի ինքնազգացողությունը շարահրապարակում վատացել է. նա մահացել է բուժկետում. ՀՀ ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ կուրսանտ Սարգիս Ափինյանի մահվան հանգամանքները պարզելու համար: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Նախնական տվյալներով` 26.01.2017 թվականին` ժամը 16:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, կուրսանտ Սարգիս Սամվելի Ափինյանի ինքնազգացողությունը զորամասի շարահրապարակում կտրուկ վատացել է: Ս. Ափինյանը տեղափոխվել է զորամասի բուժկետ, որտեղ ժամը 17:35-ի սահմաններում վերջինիս մոտ գրանցվել է կենսաբանական մահ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Քննության արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
679 դիտում
18:04 27-11-2024
Հանձնաժողովի անդամները հանդիպել են Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության դեսպանի հետ
709 դիտում
17:07 27-11-2024
ՀՀ արտաքին գործերի նախարարը կայցելի Ֆինլանդիա
1009 դիտում
16:45 27-11-2024
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Աբովյան քաղաքում գործող մասնաճյուղը