Մոսկվայի մետրոյում գնացքի վագոնները կհամալրվեն գրիպի դեմ ուլտրամանուշակագույն լամպերով, իսկ ուղևորներին խոնավ անձեռոցիկներ կբաժանեն
Մոսկվայում գրիպի համաճարակի ֆոնին մետրոյի գնացքների վագոնները կհամալրվեն ուլտրամանուշակագույն լամպերով, որոնց լույսը կվարակազերծի գրիպի վիրուսը: Այս մասին հայտնում է ТАСС-ը:
Այսպիսով Մոսկվայի մետրոպոլիտենը կպայքարի գրիպի համաճարակի դեմ և անհրաժեշտության դեպքում ուղևորներին նաև խոնավ անձեռոցիկներ կբաժանի:
Ուլտրամանուշակագույն լամպերը կտեղադրվեն մետրոյի վագոններում, որոնցից օրը 8մլն ուղևոր է օգտվում:
Հաղորդվում է, որ օդի վարակազերծման նման մեթոդը շատ արդյունավետ է և բացարձակապես անվտանգ ուևորների համար: