2155 դիտում
16:13 26-01-2017
Քննարկվել են դեպի Եվրոպա նոր ուղղություններով թռիչքներ իրականացնելու հնարավոր տարբերակները
Այսօր` հունվարի 26-ին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանն ընդունել է Blue Panorama ավիաընկերության հիմնադիր Ֆրանկո Պեչիի գլխավորությամբ Հայաստան ժամանած աշխատանքային խմբին, հայտնում են Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամլո քարտուղարությունից։
Հանդիպման ընթացքում ՔԱԳՎ պետը գործընկերների հետ խոսել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ոլորտին առնչվող մի շարք հարցերի մասին, ներկայացրել՝ ոլորտում արձանագրված ցուցանիշները, առանձնահատկությունները, ինչպես նաև նշել է, որ 2016թ. դեկտեմբերի 1-ին Եվրամիության խորհուրդը հաստատել է մանդատը, որը Եվրոպական Միության հանձնաժողովին թույլ է տալիս սկսել Հայաստանի հետ համապարփակ օդային տրանսպորտի համաձայնագրի շուրջ բանակցություններ վարել:
Հանդիպման շրջանակներում քննարկվել են դեպի Եվրոպա նոր ուղղություններով թռիչքներ իրականացնելու հնարավոր տարբերակները, հայկական շուկայի սպասարկման հնարավորությունները և դրան նպաստող առաջիկա գործողությունների ծրագիրը:
Blue Panorama ավիաընկերության հիմնադիրը նշել է, որ իրենք պատրաստ են համագործակցության` միևնույն ժամանակ շեշտելով ոլորտի առավել մանրամասն ուսումնասիրության անհրաժեշտությունը:
ՔԱԳՎ պետ Սերգեյ Ավետիսյանը, ողջունելով հետաքրքրվածությունը ՀՀ ավիացիոն շուկայով, հայտնել է համագործակցության պատրաստակամությունը:
Նմանատիպ նյութեր
889 դիտում
11:07 30-03-2024
Թուրքական ավիաընկերությանը արգելվել է թռիչքներ կատարել դեպի Եվրոպա
19602 դիտում
23:40 09-06-2020
Հրապարակվել է առաջիկայում դեպի Երևան և Երևանից դեպի այլ ուղղություններով թռիչքների ժամանակացույցը
1316 դիտում
18:28 03-07-2014
Ներկայացվել են Երևանի շրջանցիկ նոր ճանապարհի՝ Տրանշ 2-ի հնարավոր ծրագրի տարբերակները
Այս բաժնից
904 դիտում
11:42 25-12-2024
Հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը
1330 դիտում
10:34 25-12-2024
«Կիսաբաց լուսամուտներ»-ի աշխատակիցը ՀՀ արտաքին հարաբերությունները կկառուցի. «Ժողովուրդ»
796 դիտում
09:55 25-12-2024
Ադրբեջանի կողմից հայկական մշակույթի յnւրացման պետական միջոցառումները շարունակվում են. Monument Watch