44245 դիտում
21:21 26-01-2017
Երիտասարդ վարորդը նեղսրտել էր ճանապարհային ոստիկանների պահվածքից՝ ասելով. «Բա խմած մարդուն պլաշչադկա կտանե՞ն». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հունվարի 25-ին, Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողների կողմից Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել ВАЗ 21099 մակնիշի 99 VV 599 համարանիշի ավտոմեքենան:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը՝ Տիգրան Պողոսյանը, պարզվել է՝ ավտոմեքենան վարել է ոչ սթափ /խմած/ վիճակում, ով մի իսկական «թամաշա» էր սարքել փողոցում՝ փորձելով համոզել ճանապարհային ոստիկաններին, որ ինքը «դարի տղա է» ու «Կյանքում մի անգամ խմած նստեցի ռույլին, էն էլ ուզում եք հարամ անեք»:
Այսօր՝ հունվարի 26-ին ՃՈ հատուկ պահպանվող տարածքում նա նույնպես նույն խոսքերն էր ասում, իր դժգոհությունը հայտնելով, թե ինչի համար են «մեկ անգամ ռույլին խմած նստելու համար մարդուն բերում պլաշչադկա»:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
16783 դիտում
17:56 13-01-2025
Արտակարգ դեպք՝ Շիրակի մարզում. Գյումրիում հրդեհ է բռնկվել «Opel»-ում. ժամանել են հրշեջներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ