Երկիր մոլորակի կողքով երկնաքար է անցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        Հունվարի 25-ի առավոտյան Երկիր մոլորակի կողքով անցել է 2017 BX անունը ստացած երկնաքարը։ Այդ մասին հայտնում է Business Insider-ը։
Սա երկրորդ երկնաքարն է, որը վերջին 3 շաբաթների ընթացքում անցել է մոլորակի կողքով։ Այն հայտնաբերվել էր հունվարի 20-ին, Slooh օնլայն-աստղադիտարանի կողմից։ 
Երկնաքարի տիեզերական չափսերը կազմել են 4,14մ։ Այն անցել է Երկրից 261 հազար կմ հեռավորության վրա՝ Լուսնից 2/3 հեռավորության վրա և շարժվել է ժամում 26,700 կմ արագությամբ։  
  
Գիտնականների գնահատմամբ՝ երկնաքարը իր չափսերով չէր կարող մեր մոլորակին լուրջ վնաս հասցնել և եթե հասներ մոլորակին, ապա մթնոլորտում կայրվեր։
                                            
                    
                    
                                                                    
                        
                        
                         
                     
                     
                     
                     
            


