Երկիր մոլորակի համար վտանգավոր երկնաքար է հայտնաբերվել
                        Ռուս աստղագետ Վլադիմիր Լիպունովը հայտնաբերել է Երկիր մոլորակի համար վտանգավոր նոր երկնաքար: Ինչպես տեղեկացնում է «Ռոսկոսմոս»-ը, երկնաքարի տրամագիծը 370 մետր է: 
Լիպունովի խոսքով՝ եթե այն ընկնի Երկրի  վրա, ավելի մեծ պայթյուն կգրանցվի, քան եղել էր Չելյաբինսկում ընկած երկնաքարի դեպքում:  Երկնաքարը ստացել է 2014 UR116 անվանումը:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

