Հունվարի 26-ին Երկիր մոլորակի կողքով վտանգավոր երկնաքար կանցնի
                        BL86 անվանումը ստացած երկնաքարը Երկիր մոլորակին մոտ հեռավորության վրա կգտնվի հունվարի 26-ին, կանխատեսում են ռուս աստղագետները: 
Երկնաքարը, որի տրամագիծը մոտ 1000 մետր է, Երկիր մոլորակի կողքով կանցնի 1,2 միլիոն կիլոմետր հեռավորության վրա, ինչը, մասնագետների գնահատմամբ, վտանգավոր տարածություն է: 
Ավելի վաղ NASA  ամերիկյան տիեզերական գործակալության աշխատակիցները կազմել էին այն երկրների ցանկը, որոնք երկնաքարի հետ բախման հնարավոր թիրախում են:  Ցանկում կա  10 երկիր, այդ թվում` ԱՄՆ-ն եւ Մեծ Բրիտանիան:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

