Երկիր մոլորակի համար վտանգավոր երկնաքար է հայտնաբերվել
                        Ռուս աստղագետ Լեոնիդ Ելենինը Երկիր մոլորակի համար վտանգավոր երկնաքար է հայտնագործել, որը կմոտենա հունիսի 26-ին: Օբյեկտի տրամագիծը 160 մետր է: Նման տրամաչափի երկնաքարերը, որոնք Երկիր մոլորակի կողքով անցնում են 7,5 միլիոն կմ տարածության վրա, համարվում են վտանգավոր: 
Գիտնականի հաշվարկներով՝ վերանշյալ երկնաքարը մեր մոլորակից կանցնի 4,7 միլիոն կմ  հեռավորության վրա: 
Հայտնագործությունը ռուս մասնագետն արել է ԱՄՆ գիտական կենտրոններից մեկում:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

