211652_close_icon
views-count4133 դիտում article-date 12:17 26-01-2017

Մայրաքաղաքում ձնամաքրման աշխատանքները շարունակվել են ողջ գիշեր

Չդադարող ձյան պայմաններում «Սանիթեք» ընկերության, մայրաքաղաքի վարչական շրջանների կոմունալ ծառայությունների մեքենասարքավորումներով ողջ գիշեր ընթացել և այժմ էլ շարունակվում են ձնամաքրման աշխատանքները: Հատուկ տեխնիկան հիմնականում կենտրոնացված է գլխավոր ու երկրորդական փողոցների ձնամաքրմանը: Մաքրվող բոլոր տարածքներն ըստ անհրաժեշտության մշակվում են աղի և ավազի խառնուրդով, իսկ բակային տարածքների ձնամաքրմանը վաղ առավոտից ներգրավված են նաև համատիրությունների աշխատակիցները: Տեղերում աշխատանքների ընթացքը վերահսկում են վարչական շրջանների ղեկավարները, Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչությունը և օպերատիվ շտաբը: Չդադարող ձյան ռեժիմով իրականացվող աշխատանքների արդյունքում մայրաքաղաքում փակ փողոցներ չկան:

Նմանատիպ նյութեր