211652_close_icon
views-count5047 դիտում article-date 23:22 24-01-2017

Հ-33 ավտոճանապարհի Ուրասար-Ստեփանավան հատվածում մերկասառույց է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 24-ի ժամը 23.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: [color=#CC0000]Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորանների հատվածում, Հ-33 ավտոճանապարհի Ուրասար-Ստեփանավան հատվածում առկա է մերկասառույց:[/color] Արագածոտնի մարզի Աշտարակ, Կոտայքի մարզի Եղվարդ, Աբովյան քաղաքներում, Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում և Բաղրամյան գյուղում առկա է մառախուղ: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:

Նմանատիպ նյութեր