Բրազիլիայում առնվազն 200 բանտարկյալ փախուստի է դիմել կալանավայրից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բրազիլիայի Սան Պաուլո նահանգի «Բաուրու» կալանավայրից առնվազն 200 բանտարկյալ փախուստի է դիմել: Այս մասին հաղորդել են տեղի լրատվամիջոցները:
Կալանավորները փախուստի են դիմել զանգվածային անկարգություններից հետո. նրանք հրկիզել են ներքնակները, վնասել անվտանգության 4 մետրանոց ցանցը և դիմել փախուստի:
Փախուստի դիմած կալանավորներից 70-ին արդեն հայտնաբերել են, սակայն որքան կալանավոր է մնացել ազատության մեջ՝ հստակ թվեր չեն նշվում:
Նշվում է, որ «Բաուրու» կալանավայրը նախատեսված է 750 հոգու համար, սակայն այնտեղ իրենց պատիժն է կրում ավելի քան 1500 դատապարտյալ: