211652_close_icon
views-count4976 դիտում article-date 14:22 24-01-2017

Կանադայում Հրանտ Դինքի հիշատակին նվիրված միջոցառումներ են անցկացվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հունվարի 21-ին Մոնրեալ քաղաքում տեղի ունեցավ Քվեբեկի հայ համայնքի միացյալ մարմնի կողմից կազմակերպված միջոցառում՝ նվիրված Հրանտ Դինքի մահվան 10-րդ տարելիցին, որին մասնակցեց նաև Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը: Երեկոյի բանախոսն էր Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր, «Կանաչների կուսակցության» համանախագահ Ջեմ Օզդեմիրը: Միջոցառմանը ներկա էին բարձրաստիճան դիվանագետներ, հասարակական-քաղաքական գործիչներ, լրագրողներ, հայ համայնքային կառույցների ղեկավարներ, Քվեբեկի հայ համայնքի հարյուրավոր ներկայացուցիչներ: Ելույթով հանդես գալով և միջոցառման կազմակերպման համար դրվատանքի խոսքեր ուղղելով «Զորյան» ինստիտուտի տնօրեն Գուրգեն Սարգսյանին և կանադահայ հայտնի գործիչ Րաֆֆի Բեդրոսյանին` դեսպան Եգանյանը կարևորեց միջոցառման անցկացումը` նշելով, որ քանի դեռ ողջ աշխարհում կան Հրանտ Դինքի գործի շարունակողներ, նրա հիշատակը չի մոռացվելու: Դեսպանը շնորհակալություն հայտնեց պարոն Օզդեմիրին` վերջինիս կատարած մեծածավալ և պատվարժան աշխատանքի համար և նրան պարգևատրեց Կանադայում ՀՀ դեսպանության պատվոգրով: Իր ծավալուն ելույթում Ջեմ Օզդեմիրն անդրադարձավ իր և Հրանտ Դինքի երկարամյա բարեկամական հարաբերություններին և ընդգծեց այն կարևոր դերակատարությունը, որն ունեցել է Դինքը Թուրքիայում Հայոց ցեղասպանության թեմայի հանրահռչակման և դրա մասին իրազեկվածության բարձրացման գործում: Օզդեմիրը նշեց, որ նաև Հրանտ Դինքի շնորհիվ է, որ ինքը նախաձեռնեց Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ օրինագծի ընդունումը: Ելույթից հետո Օզդեմիրը պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին: Երեկոյի ընթացքում ցուցադրվեց Հրանտ Դինքի այրու` Ռաքել Դինքի տեսաուղերձը միջոցառման մասնակիցներին, ինչպես նաև Դինքի կյանքի և գործունեության մասին պատմող տեսաֆիլմ: Հունվարի 22-ին Հրանտ Դինքի հիշատակին նվիրված նույնաբովանդակ միջոցառում կայացավ նաև Տորոնտո քաղաքում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր