211652_close_icon
views-count1326 դիտում article-date 18:12 21-01-2014

Հրանտ Դինքի հիշատակին նվիրված երեկո Ստոկհոլմի «ԱԲՖ» կենտրոնում

Հունվարի 20-ին Ստոկհոլմի «ԱԲՖ» կենտրոնում տեղի ունեցավ Հրանտ Դինքի հիշատակին նվիրված երեկո: Այն կազմակերպվել էր Շվեդիայի հայկական ասոցիացիա¬ների միության, Թուրքիայում մարդու իրավունքների պաշտպանության շվեդական կոմի¬տեի, Ստոկհոլմի «ԱԲՖ» կենտրոնի, Շվեդական լրագրողական ասոցիացիայի և Շվեդական «ՓԷՆ» ակումբի «Գրողների միջազգային կազմակերպության շվեդական կենտրոնի» կողմից: Երեկոյին մասնակցեցին և ելույթներով հանդես եկան նաև Շվեդիայի խորհրդա¬րանի պատգամավորներ, Շվեդական լրագրողական ասոցիացիայի և Շվեդական «ՓԷՆ» ակումբի ղեկավարներ: Երեկոյի պատվավոր հյուրն էր թուրք անվանի մտավորական, իրավապաշտպան Ռագըփ Զարաքօլուն, ով ներկայումս ապաստան է գտել Շվեդիայում: Իր ելույթի խոսքում Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանը, մասնավորապես, ասաց. «Հրանտ Դինքի անունը ջերմ զգացմունքներ է արթնացնում իր ընկերների և հետևորդների սրտերում, մարդկանց սրտերում, ովքեր պայքարում են ազատության և հավասարության համար և ընդդեմ խտրականության և անհանդուրժողականության, սովորական մարդկանց սրտերում, ովքեր չեն կարող ապրել առանց մարդկային արիության և հեռատեսության փայլուն օրինակների: Ես հպարտ եմ Դինքի և Զարաքոլուի նման արի մարդկանց ժամանակակիցը լինելու համար. մարդկանց, ովքեր կառուցել և շարունակում են կառուցել կամուրջ, որով դեռ ցավոք քչերն են համարձակվում անցնել: Սակայն դա է ապագայի կամուրջը, ուր արդարության և հաշտեցման ճանապարհին կհանդիպեն երկու ժողովուրդները: Երեկ Ստամբուլում Հրանտ Դինքի հիշատակը ոգեկոչող և արդարություն պահանջող տասնյակ հազարավոր մարդկանց հավաքը հույս է ներշնչում, որ այդ մարդկանց ու նրանց սատարողների ձայնն ու հաստատակամությունը մի օր արդարություն կվերահաստատեն` հանուն մեր ազգերի և ամբողջ տարածաշրջանի խաղաղ և ներդաշնակ ապագայի»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր