Սիրիայի ընդդիմությունը հրաժարվել է ստորագրել Աստանայում կայացած բանակցությունների ամփոփիչ կոմյունիկեն
Աստանայում կայացած Սիրիայի հակամարտության կարգավորման հարցերով բանակցությունների ավարտին Սիրիայի ընդդիմադիր ուժերը ներկայացնող պատվիրակությունը հրաժարվել է ստորագրել ամփոփիչ կոմյունիկեն, հաղորդում է Tass գործակալությունը։
«Ստորագրում չի լինի։ Երաշխավոր երկրները՝ Ռուսաստանը, Թուրքիան և, հնարավոր է, Իրանը, պարզապես կտարածեն փաստաթուղթը»,-հայտարարել է բանակցություններում ընդդիմության պաշտոնական ներկայացուցիչ Յահիա ալ-Արիդին։
Ավելի վաղ բանակցություններում սիրիական ընդդիմության պատվիրակության խորհրդական Ուսամա Աբու Զեիդն ասել էր, որ կողմերը դեռևս քաղաքական որևէ հարց չեն քննարկել։