56496 դիտում
18:35 21-01-2017
«Չայնիի» ոլորանում կին վարորդը Honda-ով կոտրել է գազալցակայանի տարածքում տեղադրված մի քանի արձանիկներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունվարի 21-ին, 2 ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 13։30-ի սահմաններում Honda մակնիշի 35 VO 823 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի 25-րդ կմ հատվածում՝ «Չայնիի» ոլորանում, բախվել է գազալցակայանի հարևանությամբ տեղադրված արձանիկներին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան։
Մինչ դեպքի վայր կժամանեին Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի և դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ, նույն հատվածում Wolksvagen մակնիշի 34 NT 583 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է գալիս երթևեկելի գոտուց և մխրճվում գազալցակայանի տարածքում գտնվող Պեպսի-Կոլա գովազդային ցելոֆանով տեղադրված հյուրասենյակի մեջ։
Բարեբախտաբար 2 դեպքում էլ զոհեր և վիրավորներ չկան։
Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը։
Ժամանել են նաև ՃՈ հետաքննիչներ Վահե Հարությունյանն ու Ռուբեն Գևորգյանը։
2 վթարների փաստով նրանց կողմից նյութեր են նախապատրաստվում։
Դեպքի վայրում Honda-ի վարորդը, ով երիտասարդ աղջիկ է ասում էր, որ ճանապարհը պատված է եղել սառույցով , սակայն այդ ամենը իրականությանը չէին համապատասխանում, քանի որ ճանապարհն ամբողջովին անցանելի է եղել և նույնիսկ հետո նա խոստովանեց ասելով, որ« շշկռվել է ճանապարհի վրով»։
Դեպքի վայրում կին վարորդին օգնել են նաև Ջրաբերի գյուղապետն ու Աբովյանի «Ճանշինի» աշխատակիցները։
[color=#CC0000]
Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 69+
69+