211652_close_icon
views-count9834 դիտում article-date 15:05 21-01-2017

«Ելք» դաշինքի համաժողովին ներկա է եղել նաև Կարգին Հայկոն

ՀՀ կառավարության նիստերի դահլիճում գումարվել է «Ելք» դաշինքի առաջին համաժողովը: «Ելքը» դաշինքը միավորում է «Լուսավոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունները, որոնք պայմանավորվել են դաշինքով մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Համաժողովին երեք կուսակցության ներկայացուցիչներից բացի ներկա թվում էին նաև ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը, «Ժառանգություն» կուսակցությունից՝ Արմեն Մարտիրոսյանը, Հայկ Մարությանը (Կարգին Հայկո) և այլն: Հիշեցնենք, որ երեկ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը հայտնել էր, որ «այս պահին «Ժառանգություն» կուսակցության հետ են բանակցում, և շատ հավանական է, որ այդ կուսակցությունը ևս միանա իրենց»:

Նմանատիպ նյութեր