6728 դիտում
18:20 20-01-2017
Արևային էլեկտրակայանների կառուցման նպատակով գալիք շաբաթ ներդրումային համաժողով է կազմակերպվելու
Հունվարի 25-27-ին Երևանում անցկացվող «Էներգետիկայի շաբաթ 2017» միջոցառումների շրջանակներում տեղի կունենա ներդրումային համաժողով։ Այն նպատակ ունի քննարկել արևային կայանների կառուցման համար նեդրումների ներգրավման հնարավորությունները։ Ակնկալվում է օտարերկրյա և տեղական ներդրողների, միջազգային ֆինանսական կազմակերպությունների ակտիվ մասնակցությունը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության [url=http://www.minenergy.am/article/793]կայքից[/url]:
Նշվում է, որ 2016թ-ի վերջին կառավարությունը հավանություն տվեց արևային ֆոտովոլտային կայանների կառուցման ներդրումային ծրագրին, որի ներդրումային ընդհանուր գինը գնահատվում է շուրջ 129 մլն դոլար։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է Հայաստանի տարբեր բնակավայրերում կառուցել մինչև 110 մեգավատ հզորությամբ արդյունաբերական նշանակության կայաններ։
Արևային ֆոտովոլտային կայանների կառուցման համար ընտրված վեց տեղանքներից երկուսի համար իսպանական «Արիես Ինժեներիա» խորհրդատվական ընկերությունն արդեն իրականացրել և ներկայացրել է տեխնիկատնտեսական հիմնավորումները։ Դրանք վերաբերում են Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերի վարչական սահմաններում գտնվող «Մասրիկ» և «Դաշտադեմ» տեղանքներին։
Արևային կայանների կառուցման նպատակով նախատեսվում է փետրվարին հայտարարել միջազգային մրցույթ։ Մրցույթի հիմնական պայմաններից մեկը լինելու է առաջարկվող սակագինը։ Այլ կերպ ասած, առավելությունը տրվելու է նվազագույն սակագնային առաջարկությանը։
Նմանատիպ նյութեր
2109 դիտում
13:25 09-07-2020
Կառավարությունն արտոնություն տվեց Արմավիրում արևային կայանի կառուցման ներդրումային ծրագրին
11429 դիտում
20:34 23-08-2017
Նոյեմբերին Երևանում էներգախնայողությանը նվիրված բարձր մակարդակի համաժողով է կազմակերպվելու
Այս բաժնից
478 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
907 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
790 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը