48432 դիտում
17:04 20-01-2017
Արտակարգ իրավիճակ Երևանում. Բ-2 թաղամասում կոյուղաջրերը լցվելով փողոցը՝ բնակիչների համար դարձել են մահվան սառցաբեկորներ, իսկ թաղապետարանի չինովնիկները, երևի, Նոր տարվա թմբիրի տակ են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն 1 շաբաթից ավելի է` արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևան քաղաքում: ՀԱԹ Բ-2 թաղամասի թիվ 139 և 134 շենքերին հարող ավտոճանապարհին առկա մերկասառույցը պատուհաս է դարձել վարորդների համար:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ճանապարհի անմխիթար լինելու պատճառը գետնի երես դուրս եկող կոյուղաջրերն են: Մանավանդ այս ձմռան ցրտին դրանք սառչում են և վտանգավոր դարձնում այդտեղով երթևեկը:
Նկարահանումների ժամանակ նկատեցինք, որ այդ խորդուբորդ սառույցների միջով են անցնում նաև մի քանի հասարակական տրանսպորտի երթուղիներ:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի հետ զրույցում բնակիչները և վարորդները ասում էին, որ ոչ մեկ խնդրին լուծում չի տալիս և ամեն անգամ այդ կարճ, բայց այդքան դժվարանցանելի ճանապարհով անցնելու ժամանակ ահ ու սարսափով են անցնում:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 55+
55+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2197 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)