211652_close_icon
views-count2598 դիտում article-date 17:18 20-01-2017

ՀՀԿ-ի նկատմամբ կան լուրջ պրետենզիաներ, և դա բնական է. Խոսրով Հարությունյան

Ընտրական օրենսգիրքը կատարելագործվել է, ընտրական գործընթացի նկատմամբ վստահության բոլոր գործիքները, որ ընդդիմությունը պահանջում էր կիրառել, առկա են: Այս մասին ասել է այսօր հրավիրված ասուլիսին ասաց Հանրապետական խմբակցության պատգմավոր, Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը, անդրադառնալով ընտրակեղծիքների հավանականությանը: «Մենք, ըստ էության, թևակոխում ենք քաղաքական զարգացումների նոր փուլ. Հիմա մեզնից է կախված` կարող ենք իրացնել այսպիսի ընտրական օրենսգրքով նախատեսված այդ առավելագույն պոտենցիալը և հանրությանը հրամցնել ընտրություններ, որոնց արդյունքները մեծամասնության մոտ դժգոհություն չեն առաջացնի»,- ասաց ՀՀԿ խմբակցության անդամը: Լրագրողների հարցին, թե ՀՀԿ-ն կարո՞ղ է մեծամասնություն կազմել առանց ընտրակեղծիքների` հաշվի առնելով հասարակության ունեցած ապատիան, Խոսրով Հարությունյանը պատասխանեց. «Պարզ չի, թե այդ ապատիան ընդգրկման առումով ինչպիսին է: Անկասկած, ՀՀԿ-ի նկատմամբ կան լուրջ պրետենզիաներ, և դա բնական է: Իշխանության նկատմամբ միշտ կան այդ պրետենզիաները, վերջ ի վերջո քննադատում են նրան, ով աշխատում է: Ով չի աշխատում, նրան ի՞նչ քննադատես»: Պատգամավորը հավելեց, որ հանրության մոտ ընդհանրապես հիասթափություն կա կուսակցությունների նկատմամբ: «Բայց եթե գործի հասնի նրան` ում վստահել, կա ՀՀԿ-ը, որը կարող է բավական տպավորիչ ներկայանալ հանրությանը»:

Նմանատիպ նյութեր