1471 դիտում
22:25 18-01-2017
Ներկայացվել են բնապահպանության և սոցիալական ապահովության ոլորտներում 2016թ. ընթացքում իրականացված ծրագրերը
Երևանի քաղաքապետարանում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանն ամփոփել է նաև բնապահպանության և սոցիալական ապահովության ոլորտներում 2016թ. համայնքային բյուջեի միջոցներով կատարված աշխատանքների հաշվետվությունները, ինչպես նաև խոսել 2017թ. ծրագրերի մասին:
Բնապահպանության ոլորտում իրականացված աշխատանքների առումով մասնավորապես նշվել է, որ 2016թ. 2 փուլով կազմակերպված համաքաղաքային ծառատունկերին մայրաքաղաքում 45 հազար ծառ և թուփ է տնկվել, որի շնորհիվ բարելավվել է շուրջ 12 հեկտար կանաչ տարածք: Ծաղկապատ 7.3 հեկտարում նախորդ տարի տնկվել է 2 մլն 730 հազար ծաղիկ, այդ թվում ինչպես ներկրված, այնպես էլ տեղի ծաղկասածիլ: Ի դեպ, այս ցուցանիշը 3.5 անգամ ավելի է 2009-2010 թվականների ցուցանիշից: 10.5 խմ բուսահող ներկրելուց հետո էլ 2016թ. բարելավվել է շուրջ 11
հեկտար սիզամարգային հատված:
«Կանաչ գոտիների պահպանման համար առաջնայինն, իհարկե, ոռոգման ապահովումն է: Այդ նպատակով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ 2 տարի առաջ սկսվեց խորքային հորերի կառուցումը: Այսօր արդեն
ունենք նման 8 հոր: Այս ծրագիրն արդյունավետ է ինչպես ոռոգման ջրերի անընդհատությունն ապահովելու, այնպես էլ ծախսային առումով: Միևնույն ժամանակ շարունակվել են աշխատանքները ոռոգման ցանցի ընդլայնման ուղղությամբ:
Վերկառուցվել են նաև ոռոգման ցանցերը՝ ընդհանուր ցանցի երկարությունը հասցնելով 465կմ-ի »,-ընդգծել է Կամո Արեյանը:
Երևանի քաղաքապետարանի կողմից հանգստի գոտիների ստեղծման ուղղությամբ տարված աշխատանքների մասով նշվել է, որ ընդհանուր օգտագործման կանաչ տարածքները կազմում են 860 հեկտար: 2012 թվականից ստեղծվել և վերակառուցվել է 16 հանգստի գոտի:
Կանաչապատման աշխատանքները, ծրագրին համապատասխան, այս տարի նույնպես կշարունակվեն:
Սոցիալական ապահովության ոլորտի անցնող տարվա աշխատանքների մասին խոսելով՝ Կամո Արեյանը հատկանշել է, որ պետության կողմից համայնքին պատվիրակված լիազորություններով բոլոր ծրագրերն իրականացվել են 100 տոկոսով:
Համայնքային բյուջեով իրականացված սոցիալական աջակցության ծրագրերը ևս ամբողջությամբ կատարված են: Այստեղ առանձնացվել է երևանաբնակ զինծառայողների ծնողների սահմանամերձ զորամասեր այցերի կազմակերպումը: 2013- 2016թթ. ընդհանուր առմամբ 6700 ծնող հնարավորություն է ունեցել այցելելու և տեսակցելու որդիներին: Միայն 2016 թվականին զոհված և հաշմանդամ զինծառայողների և ազատամարտիկների, այդ թվում ապրիլյան դեպքերի ժամանակ զոհվածների 7 ընտանիքի տրամադրվել է նոր բնակարան:
Բացի այդ, նշվել է նաև, որ Երևանի քաղաքապետարանի կողմից սոցիալական ծրագրերում ընդգրկված է շուրջ 25 հազար հաշմանդամություն ունեցող անձ, ինչպես նաև սոցիալական այլ խմբեր: Եվս 2798 ընտանիքի մայրաքաղաքի ծննդյան օրվա առթիվ տրամադրվել են կենցաղային տարբեր առարկաններ:
Քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը վստահեցրել է, որ վերը նշված ուղղութուններով բոլոր ծրագրերը 2017 թվականին կլինեն շարունակական:
Նմանատիպ նյութեր
4527 դիտում
21:26 03-02-2017
Ներկայացվել են Երևանի քաղաքապետարանի տուրիզմի ոլորտում 2016թ. իրականացված աշխատանքները
Այս բաժնից
778 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
649 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
448 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը