211652_close_icon
views-count12354 դիտում article-date 15:03 18-01-2017

Ծնունդդ շնորհավոր, հերոս. ՏԵՍԱՆՅՈՒԹ. tsayg.am

Հերոս Մերուժան Ստեփանյանը երեկ՝ հունվարի 17-ին կդառնար 24 տարեկան, տեղեկացնում է [url=http://tsayg.am/mainpage/18731-s-psbs-bs.html]tsayg.am[/url]-ը։ Գյումրեցի քաջորդին իր կյանքը զոհեց հայրենիքի պաշտպանության համար: Մերուժանը շատ էր սիրում Թալիշն ու երազում էր ամուսնանալուց հետո այնտեղ ապրել, նշանված էր, սակայն ամուսնանալ չհասցրեց: Մերուժան Ստեփանյանը զոհվեց Թալիշի համար մղվող մարտերում՝ իր տղաների հետ ոչնչացնելով թշնամու 20 զինվոր: Այսօր հերոսի շիրիմին են այցելել հարազատներն ու ընկերները: «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Յուրի Միքայելյանի անունից Մերուժանը հետմահու պարգևատրվել է կազմակերպության հուշամեդալով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր