2730 դիտում
16:22 18-01-2017
ՀՀ ԱԻ նախարարությունը համալրվել է ազդարարման համակարգի նոր սարքավորումներով
Հունվարի 18-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը համալրվեց իրազեկման նոր սարքավորումներով, որոնք նախատեսված են Դիլիջան համայնքի վաղ ազդարարման համակարգի Հովք և Գոշ բնակավայրերի համար: Սարքավորումները նախարարությանը հանձնել է «ՕքսԵՋեն» հիմնադրամը:
«Օքսֆամ» կազմակերպությունը «ՕքսԵՋեն» հիմնադրամի հետ համագործակցությամբ Տավուշի մարզում իրականացնում է «Աջակցություն Հարավային Կովկասում համայնքների դիմակայունության բարելավմանը» ծրագիրը: Ծրագիրը ֆինանսավորում է Եվրոպական հանձնաժողովի մարդասիրական օգնության և քաղաքացիական պաշտպանության հարցերով գլխավոր վարչությունը` աղետների ռիսկի նվազեցման (ԱՌՆ) ԴԻՊԵԿՈ ծրագրի ներքո:
Ծրագրի նպատակն է բարձրացնել տեղական համայնքների և ազգային կառույցների պատրաստվածությունը և նվազեցնել նրանց խոցելիությունը՝ առաջարկելով ռազմավարություններ, որոնք կհզորացնեն Հայաստանում բնական վտանգների ժամանակ նրանց պատրաստվածությունը և արձագանքելու ունակությունները:
Ծրագրի շրջանակներում իրականացվել են աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված բազմածավալ միջոցառումներ Տավուշի մարզի 16 գյուղական և 2 քաղաքային համայնքներում:
Ծրագրի շրջանակներում ներկայումս նախատեսվում է իրականացնել փոքրածավալ մեղմացման (միտիգացիոն) ծրագրեր Տավուշի մարզի 11 համայնքներում, որի հետ կապված կատարվել են նախագծային աշխատանքներ, ինչպես նաև՝ նախատեսվում է լուսաձայնային ահազանգման համակարգերի տեղադրում թիրախային համայնքների դպրոցներում:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
913 դիտում
20:18 25-11-2024
Սիսիանի տարածաշրջանում խիտ մառախուղ է
880 դիտում
19:28 25-11-2024
Բռնության, այդ թվում՝ գենդերային հիմքով բռնության որևէ դրսևորում արդարացում չունի․ ՄԻՊ