4854 դիտում
15:17 18-01-2017
Կողոպուտ փողոցում, որին հաջորդել է գողացված քարտով գումար կանխիկացնելու փորձը
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ փողոցում քաղաքացուն բռնության գործադրմամբ կողոպտելու դեպքի առթիվ, որի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
Նախնական քննության տվյալներով՝ 2016թ. նոյեմբերի 18-ին՝ ժամը 02:00-ի սահմաններում, անծանոթ մի տղամարդ Երևան քաղաքի փողոցներից մեկում մոտեցել է քաղաքացուն, վերջինիս անհիմն մեղադրել մի աղջկա հասցեին խանութի մոտ անվայելուչ արտահայտություններ կատարելու մեջ ու պարզաբանումներ պահանջել, ապա հարվածել նրան և հափշտակելով քաղաքացու ձեռքի փոքր պայուսակը, որի մեջ եղել են կանխիկ գումար, բանկային քարտեր և այլ անձնական իրեր, դիմել փախուստի:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով: Նախաքննությամբ պարզվել է, որ նույն օրը գողացված քարտով բանկոմատի միջոցով կանխիկացման փորձ է կատարվել:
Քննության ընթացքում ստացվել են բանկոմատի տեսանկարահանող սարքերի՝ տվյալ օրվա տեսագրությունները, ենթարկվել զննության։
Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ գողացված բանկային քարտով գումար ըանխիկացնելու փորձ կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ։
Ովքեր ճանաչում են լուսանկարում պատկերված անձին կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին:
Լուսանկարները՝ Քննչական կոմիտեի պաշտոնական կայքում:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
[b]ՀՀ Քննչական կոմիտե
[/b]
Նմանատիպ նյութեր
1973 դիտում
18:46 12-04-2018
Մեղադրանք է առաջադրվել՝ դրամապանակը գողանալու և գողացված քարտով գումար կանխիկացնելու համար
3487 դիտում
15:13 31-10-2014
Գողացված քարտով բանկոմատից կանխիկացրել է զգալի գումար. որոնվում է լուսանկարում պատկերված անձը
Այս բաժնից
916 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
841 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր
901 դիտում
21:13 21-12-2024
Զելենսկին ազատել է մի շարք երկրներում Ուկրաինայի դեսպաններին, նշանակել նորերին