Փրկարարները ցուցաբերել են համապատասխան օգնություն
Հունվարի 17-ին, ժամը 15.17-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արարատյան 2-րդ զանգվածի թիվ 19 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին շտապօգնության ավտոմեքենայից իր բնակարան (2-րդ հարկ) բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Ֆ. Ա.-ին (ծնված 1937 թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն:
***
Հունվարի 17-ին, ժամը 12.06-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի թիվ 30 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին շտապօգնության ավտոմեքենայից իր բնակարան 6-րդ հարկ բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Ռ. Փ.-ին ծնված 1939 թ. ցուցաբերել են համապատասխան օգնություն: