211652_close_icon
views-count5475 դիտում article-date 22:06 05-11-2018

Մբապեն ճանաչվել է աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստը, Մեսին՝ 6-րդն է

CIES Football Observatory շվեյցարական վերլուծական ընկերությունը ներկայացրել է եվրոպական թոփ-5 լիգաների ամենաթանկ խաղացողներին: Ըստ այդմ, ներկա պահին աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստը ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն է, որին գնահատել են 216,5 մլն եվրո: Հարձակվողների առաջին տասնյակում են. 2. Հարի Քեյն («Տոտենհեմ», 197,3 մլն եվրո) 3. Նեյմար (ՊՍԺ, 197) 4. Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ», 173) 5. Ֆիլիպե Կոուտինյո («Բարսելոնա», 171,3) 6. Լիոնել Մեսի («Բարսելոնա», 170,6) 7. Ռահիմ Ստերլինգ («Մանչեսթեր Սիթի», 164,6) 8. Ռոմելու Լուկակու («Մանչեսթեր Յունայթեդ», 164,3) 9. Անտուան Գրիզման («Ատլետիկո», 157,7) 10. Պաուլո Դիբալա («Յուվենտուս», 155,6) Աշխարհի ամենաթանկ երեք կիսապաշտպանները. 1. Դելե Ալի («Տոտենհեմ», 163,4) 2. Կևին դե Բրյույնե («Մանչեսթեր Սիթի», 150,4) 3. Պոլ Պոգբա (130,5) Ամենաթանկ պաշտպանը Սամուել Ումտիտին է՝ «Բարսելոնա», 99,2 մլն եվրո, իսկ ամենաթանկ դարպասապահը՝ Էդերսոնը («Մանչեսթեր Սիթի», 102 մլն եվրո)

Նմանատիպ նյութեր