1345 դիտում
21:37 16-01-2017
Էստոնիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպեց Տարտուի համալսարանի ռեկտորի հետ
Հունվարի 16-ին Էստոնիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը (նստավայրը՝ Վիլնյուս) հանդիպեց Տարտուի համալսարանի ռեկտոր Վոլլի Կալմի հետ:
Հանդիպման ընթացքում դեսպան Մկրտչյանն անդրադարձավ 19-րդ դարի հայ լուսավորչական շարժման ներկայացուցիչների և Տարտուի համալսարանի կապին՝ ընդգծելով հայ ժողովրդի պատմության մեջ նրանց ունեցած անգնահատելի դերը: Ռեկտորն իր հերթին շեշտեց Խաչատուր Աբովյանի և Տարտուի համալսարանի մյուս հայ շրջանավարտ լուսավորիչների գործունեությունը լուսաբանելու կարևորությունը:
Հայաստանի համալսարանների և Տարտուի համալսարանի միջև կրթության ոլորտում համագործակցությունն ակտիվացնելու համատեքստում դեսպան Մկրտչյանն ընդգծեց համագործակցության նոր ուղիներ փնտրելու անհրաժեշտությունը:
Ողջունելով կրթության ոլորտում համագործակցություն հանդես բերելու նախաձեռնությունը՝ Վոլլի Կալմը նշեց, որ այժմ ևս Տարտուի համալսարանում ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում ծրագրի անդամ հանդիսացող երկրների ուսանողներին կրթաթոշակներ են հատկացվում: Ռեկտոր Կալմը նշեց նաև, որ ցանկալի է, որ Հայաստանից Տարտուում ուսում ստացողների թիվը, ինչպես նաև մասնագիտացումների բազմազանությունն էլ ավելի ընդարձակվի, ինչպես նաև հայտնաբերվեն կրթության ֆինանսավորման այլ աղբյուրներ: Վոլլի Կալմն ավելացրեց նաև, որ «ԵՄ Էրասմուս+» ծրագիրն այդ իմաստով լավ հնարավորություն է ընձեռում Հայաստանի հետ կրթության ոլորտում համագործակցության ընդլայնման ուղղությամբ:
Դեսպան Մկրտչյանը ռեկտորին առաջարկեց նաև մոտ ապագայում մասնագիտական տարբեր համաժողովներ, Հայաստանին նվիրված գիտական միջոցառումներ անցկացնել Տարտուի համալսարանում, որը ռեկտոր Կալմի կողմից ընդունվեց մեծ հետաքրքրությամբ և համագործակցելու պատրաստակամությամբ:
Նմանատիպ նյութեր
2048 դիտում
22:24 20-02-2017
Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Վիլնյուսի համալսարանի ռեկտորի հետ
Այս բաժնից
472 դիտում
10:48 05-05-2024
Երևանի Սերո Խանզադյանի անվան թիվ 184 դպրոցում կգործարկվի էլեկտրական շչակ
520 դիտում
09:30 05-05-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար