slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Ութ ամենահարուստ գործարարների կապիտալը հավասարվել է աշխարհի աղքատ բնակչության միջոցների ծավալին
211652_close_icon

Ութ ամենահարուստ գործարարների կապիտալը հավասարվել է աշխարհի աղքատ բնակչության միջոցների ծավալին

views-count6388 դիտում article-date 19:13 16-01-2017
Oxfam կազմակերպությունը հրապարակած զեկույցի տվյալներով ամենահարուստ 8 գործարարների կապիտալը հավասարվել է աշխարհի բնակչության ամենաաղքատ կեսը կազմող՝ 3,5 միլիարդ մարդու միջոցների ընդհանուր ծավալին, գրում է [url=http://www.bbc.com/news/business-38613488]BBC[/url]-ն: Զեկույցում նշվում է, որ 1 տրիլիոնի առաջին սեփականատերը կարող է հայտնվել առաջիկա 25 տարվա ընթացքում, միևնույն ժամանակ, յուրաքանչյուր տասներորդ մարդն ապրում է օրական 2 դոլարով: Oxfam-ի զեկույցը հիմնված է Forbes-ի և Credit Suisse-ի Համաշխարհային հարստության վերաբերյալ ամենամյա զեկույցի տվյալների վրա: Աշխարհի ութ ամենահարուստ միլիարդատերերն են՝ [b]Բիլ Գեյթս[/b] (ԱՄՆ), Microsoft-ի համահիմնադիր (75 միլիարդ դոլար), [b]Ամանսիո Օրտեգա[/b] (Իսպանիա), Inditex ընկերության հիմնադիրը, որին պատկանում է Zara խանութները, (67 միլիարդ դոլար), [b]Ուորեն Բաֆեթ[/b] (ԱՄՆ), Berkshire Hathaway-ի ամենամեծ բաժնետերը (60,8 միլիարդ դոլար), Կառլոս Սլիմ Հելու (Մեքսիկա), Grupo Carso-ի սեփականատեր (50 միլիարդ դոլար), [b]Ջեֆ Բեզոս[/b] (ԱՄՆ), Amazon-ի հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն (45,2 միլիարդ դոլար), [b]Մարկ Ցուկերբերգ[/b] (ԱՄՆ), Facebook-ի համահիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն (44,6 միլիարդ դոլար), [b]Լարի Էլիսոն[/b] (ԱՄՆ), Oracle-ի համահիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն (43,6 միլիարդ դոլար), [b]Մայքլ Բլումբերգ[/b] (ԱՄՆ), Bloomberg-ի սեփականատեր (40 միլիարդ դոլար)։

Նմանատիպ նյութեր