1142 դիտում
22:59 23-11-2014
Հանդիսատեսի դատին հանձնվեց քրիստոնեական 1-ին օպերետը
Արարատյան հայրապետական թեմի Առաջնորդարանի դահլիճում առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի ներկայությամբ տեղի ունեցավ էրեբունի համայնքի «Ոսկե հատիկ» մանկապատանեկան հոգևոր թատրոնի առաջին ներկայացման պրեմիերան:
Նրանք հանդիսատեսի դատին հանձնեցին «ՎԵՐՆԱՏՈՒՆ» քրիստոնեական առաջին օպերետը: Ներկայացման բեմադրության, լիբրետոյի և երաժշտության հեղինակը Հրանտ Աղաջանյանն է: Թատրոնը կազամակրպվել է էրեբունի համայնքի հոգևոր հովիվ Տ. Զգոն քահանա Աբրահամյանի ու երեցկին Իրինա Աղաջանյանի ջանքերով:
Օպերետի միջոցով, որն իր տեսակի մեջ առաջինն է, պատանիները ներկայացրին Քրիստոսի Ս. Հարության պատմությունը՝ ըմբռնելի ու պատկերավոր դարձնելով ավետարանական իրողությունը:
Այս մասին տեղեկացնում է Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժինը:
Նմանատիպ նյութեր
1904 դիտում
21:31 26-12-2014
Հանդիսատեսի դատին հանձնվեց «Լսի՛ր Թուրքիա, մենք հիշում ենք և պահանջում» ներկայացումը
Այս բաժնից
310 դիտում
17:28 23-12-2024
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց
913 դիտում
15:58 23-12-2024
«Հարյուրամյակի կին գործարար» մրցանակը շնորհվել է Ռոզա Ծառուկյանին
502 դիտում
15:46 23-12-2024
Fastex-ի աջակցությամբ կայացել է Harmony Meetup VI-ը՝ ձևավորելով Web3-ի ապագան Միջին Արևելքում