585807 դիտում
11:06 15-01-2017
Դաժան ու ողբերգական դեպք Երևանում. ավտոտնակում հայտնաբերվել է 3 երիտասարդ տղաների դի. 2-ը եղբայրներ էին, մեկը՝ փրկարար էր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ
Այսօր՝ հունվարի 15-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նազարբեկյան 22 շենքի հարևանությամբ գտնվող ավտոտնակներից մեկում 3 երիտասարդի դի կա:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գրիշա Ամիրխանյանի և բաժի պետի օպերգծով տեղակալ Ալեքսանդր Հակոբյանի գլխավորությամբ:
Քիչ առաջ դեպքի վայր են ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի մեծ թվով քննիչներ ՝ բաժնի պետի տեղակալ Արման Բաղդասարյանի գլխավորությամբ, իսկ նույն քննչական բաժնի պետ Սահակ Գրիգորյանը մեկնեց հիվանդանոց, քանի որ մահացածերից մեկի դին տեղափոխել են Արմենիա բժշկական կենտրոն:
Նշված ավտոտնակում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են Volkswagen Passat մակնիշի 71 RT 071 համարանիշի ավտոմեքենա:
Մահացածերից 2-ը եղել են ավտոմեքենայում, մեկն էլ՝ հատակին: 3-ն էլ երիտասարդ տղաներ են:
Ըստ նախնական տեղեկությունների՝ նրանք մահացել են շմոլ գազի հետևանքով, քան որ ավտոտնակում ուժեղ հոտ էր տարածվել, հավանաբար, մեքենան շարժի դնելու ժամանակ:
Մաշտոցի ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների ինքնությունը:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածներից 2-ը եղբայրներ են, իսկ մեկն էլ աշխատում էր փրկարար:
***
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, [color=#EF2929]որ ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Գ. Ամիրխանյանի գլխավորությամբ և Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Ս. Գրիգորյանի գլխավորությամբ պարզել են մահացածների ինքնությունը:
Նրանք են. Ջերմուկ քաղաքում հաշվառված, ժամանակավորապես Երևան քաղաքի Նազարբեկյան 22 շենքում բնակվող, 23-ամյա Գարիկ Ստեփանյանը և հարազատ եղբայրներ, Աշտարակ քաղաքի Նարեկ 3 թաղամասի բնակիչներ, 21-ամյա Արտյոմ Սարկիսովն ու 25-ամյա Արթուր Սարկիսովը:
Պարզվել է նաև, որ նշված ավտոմեքենան, որը հայտնաբերվել է ավտոտնակում՝ պատկանում է Գ. Ստեփանյանին, ով աշխատում էր Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայութունում՝ որպես փրկարար:
Փաստի առթիվ քննչական բաժնի պետ Ս. Գրիգորյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ և հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 109 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: [/color]
Նշանակվել են մի շարք փորձաքննություններ:
[color=#CC0000]
Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 84+
84+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
15625 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
35885 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց