211652_close_icon
views-count6652 դիտում article-date 17:50 14-01-2017

ԵՊՀ-ում դասերը մեկնարկելու են փետրվարի 6-ից

Մայր բուհում առկա ուսուցման համակարգի սովորողների համար քննաշրջանը սկսվել է հունվարի 9-ից և կանցկացվի մինչև հունվարի 27-ը: Լուծարքները կընթանան 2 փուլով. բակալավրիատի և մագիստրատուրայի առկա ուսուցման համակարգով սովորողների համար 1-ին փուլը կանցկացվի փետրվարի 1-10-ը, 2-րդ փուլը՝ փետրվարի 14-23-ը, հեռակա ուսուցման համակարգի ուսանողներն իրենց պարտքերը հնարավորություն կունենան մարելու մարտի 1-10-ը (1-ին փուլ) և մարտի 14-23-ը (2-րդ փուլ): Դասերն առկա ուսուցման համակարգի ուսանողների համար կսկսվեն փետրվարի 6-ից, իսկ հեռակա ուսուցման համակարգի ուսանողների համար՝ մարտի 13-ից:

Նմանատիպ նյութեր