211652_close_icon

ԵՊՀ-ում այսօր դասերը կանցկացվեն հեռավար ձևաչափով

views-count1132 դիտում article-date 09:36 21-02-2025
ԵՊՀ-ում այսօր դասերը կանցկացվեն հեռավար ձևաչափով։ Այս մասին հայտնում են բուհից։

«Հարգելի՛ ուսանողներ և դասախոսներ,

եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով ԵՊՀ-ում այսօր դասերը կանցկացվեն հեռավար ձևաչափով»,-ասված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ այսօր դպրոցներում դասեր չեն լինի։ ԵՊԲՀ֊ում այսօրվա նախատեսված դասապրոցեսն ու քննությունները ևս չեղարկվել են։

«Փետրվարի 21-ին նախատեսված քննությունները կտեղափոխվեն փետրվարի 24-ին,իսկ բաց թողնված դասերը կլրացվեն հաջորդ շաբաթվա ընթացքում»,֊ գրել էր ռեկտորը։

Նմանատիպ նյութեր