Երևանում կմեկնարկի «Ստորջրյա աշխարհի գաղտնիքները» մոսկվաբնակ հայ լուսանկարչի ցուցահանդեսը
Հունվարի 17-ին Թեքեյան Կենտրոնում /Խանջյան 50/ կմեկնարկի «Ստորջրյա աշխարհի գաղտնիքները» մոսկվաբնակ հայ լուսանկարիչ Սերգեյ Գասպարյանի ցուցահանդեսը:
Ս. Գասպարյանը մոսկովյան ժամանակակից լուսանկարչական ոլորտի ակտիվ մասնակից է: Պրոֆեսիոնալ նկարիչների ստեղծագործական միության (լուսանկարչության բաժին) անդամ է:
Մասնակցել է մի շարք միջազգային ցուցահանդեսների Երեւանում, Գյումրիում, Թբիլիսիում, Մոսկվայում, Ս.Պետերբուրգում, Մինսկում. արժանացել է մրցանակային տեղերի:
Ս. Գասպարյանը ծնվել է 1953թ. Մոսկվայում, բժիշկների ընտանիքում: Կրթությամբ եւ մասնագիտությամբ նեյրովիրաբույժ է, բժշկական գիտությունների դոկտոր:
35 տարի աշխատում է Ռուսաստանի առաջատար եւ համաշխարհային ճանաչում ունեցող ՌԲԳԱ-ի Ն.Ն.Բուրդենկոյի անվան նեյրովիրաբուժության գիտահետազոտական ինստիտուտում՝ որպես վիրահատության բլոկի բաժնի պետ:
[b]«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամ[/b]