ՀՀ կառավարությունը 2017թ. իրագործելու է 140 գերակա խնդիր, կազմակերպելու է 160 միջոցառում
Կառավարության նիստում այսօր գործադիրը հաստատեց ՀՀ կառավարության 2017թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները: ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ այն ընդգրկում է 140 գերակա խնդիր և 160 միջոցառում: Ըստ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի՝ առաջին անգամ գերակա խնդիրներում նախատեսվել են նաև ենթախնդիրներ՝ սահմանելով դրանց կատարման ժամկետները:
Հաստատվել է նաև ՀՀ կառավարության աշխատակազմի «Աջակցություն մարդու իրավունքների պաշտպանությանը ՀՀ-ում» ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2017թ. նախահաշիվը: Որոշման համաձայն՝ նախահաշվից 1,700.0 հազ. եվրո կհատկացվի ՀՀ-ում ընտրական գործընթացների աջակցության ծրագիրը ՄԱԶԾ-ի կողմից համակարգելու, ՀՀ կողմից ծրագրի իրագործման ծախսերը ֆինանսավորելու նպատակով: