Ջոն Քերրին կարճատև այցով Վրաստան է ժամանել
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին այսօր կարճատև այցով ժամանել է Վրաստան, հայտնում է Georgia Online-ը։
Ամերիկյան պետքարտուղարի օդանավը վայրէջք է կատարել Թբիլիսիի միջազգային օդանավակայանում։ Պետդեպի ղեկավարը հանդիպում է անցկացրել Վրաստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Դավիդ Զալկալիանիի հետ։
«Զրույցի ընթացքում կողմերը ևս մեկ անգամ ընդգծել են Վրաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կարևորությունը։ Նախարարի առաջին տեղակալը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ի կառավարությանը՝ աջակցության համար և անձամբ Ջոն Քերրիին՝ երկկողմ հարաբերությունների խորացման համար ներդրած նրա ավանդի համար»,-ասված է հայտարարության մեջ։
Այլ մանրամասներ Քերրիի այցից չեն հաղորդվում։